Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2
![«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2 «Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2](up/article/big/file_59124_6868148.jpg)
Բժշկության ոլորտում կարևորագույն բացահայտումները վերափոխեցին աշխարհը, փոխեցին պատմության ընթացքը՝ փրկելով անհամար մարդկային կյանքեր։ Դրանց շնորհիվ մարդկային գիտակցությունը հասավ նոր սահմանների և պատրաստ է էլ ավելի խիզախ բացահայտումների։
Մարդու սիրտը բռունցքի չափ մկան է։ Այն կծկվում է օրը ավելի քան հարյուր հազար անգամ, յոթանասուն տարվա ընթացքում՝ ավելի քան երկու միլիարդ սրտխփոց։ Սիրտը րոպեում մղում է 23 լ. արյուն, որը մարմնով հոսում է՝ անցնելով երակների և զարկերակների բարդ համակարգի միջով։ Եթե մարդկային մարմնի բոլոր արյունատար անոթները դնենք մեկ գծի վրա, ապա կստացվի 96 հազար կիլոմետր, ինչն ավելի քան 2ւ անգամ մեծ է Երկրի շրջագծից։
Մինչև 17-րդ դարի սկիզբը արյան շրջանառությունը սխալ էին պատկերացնում։ Գերակշռում էր այն տեսությունը, որի համաձայն արյունը սրտի մեջ լցվում էր մարմնի փափուկ հյուսվածքների անցքերով։ Այս տեսության համակիրների մեջ էր նաև անգլիացի բժիշկ Վիլյամ Հարվեյը (William Harvey)։ Սրտի աշխատանքը գերում էր նրան, սակայն որքան շատ էր ուսումնասիրում կենդանիների սրտի աշխատանքը, այնքան ավելի էր հասկանում, որ արյան շրջանառության ընդունված տեսությունը սխալ է։
Նա գրում է. «…Ես մտածեցի՝ արդյոք արյունը չի՞ կարող շարժվել շրջանով։ ...Հետագայում պարզեցի, որ այդպես էլ կա…»։ Դիահերձումներ կատարելիս Հարվեյը բացահայտեց, որ սիրտն ունի փականներ, որոնք թույլ են տալիս, որ արյունը միայն մեկ ուղղությամբ հոսի։ Փականների մի տեսակը բաց էր թողնում արյունը, մյուս տեսակը՝ ներս թողնում։ Եվ դա մեծ բացահայտում էր։
Հարվեյը հասկացավ, որ սիրտն արյունը մղում է զարկերակներ, որից հետո այն անցնում է երակներով և, փակելով շրջանը, վերադառնում է սիրտ` շրջապտույտը նորից սկսելու համար։ Այսօր դա բացահայտ ճշմարտություն է թվում, սակայն 17-րդ դարի համար Վիլյամ Հարվեյի հայտնագործությունը իսկական հեղաշրջում էր։ Այն ջախջախիչ հարված էր՝ ուղղված բժշկական պատկերացումներին։ Իր տրակտատի վերջում Հարվեյը գրում է. «Մտածելով այն անթիվ հետևանքների մասին, որոնք այս բացահայտումը կթողնի բժշկության ոլորտում՝ ես տեսնում եմ գրեթե անսահման հնարավորություններ»։
Հարվեյի բացահայտումը լրջորեն զարգացրեց անատոմիան և վիրաբուժությունը, իսկ շատերի կյանքը պարզապես փրկեց։ Ամբողջ աշխարհում վիրահատարաններում կիրառվում են վիրաբուժական սեղմակներ, որոնք արգելափակում են արյան հոսքը և պացիենտի արյան շրջանառության համակարգը պահում անձեռնմխելի։ Եվ դրանցից յուրաքանչյուրը հիշեցում է Վիլյամ Հարվեյի մեծ բացահայտման մասին։
Ըստ «Դիսքավրի» հեռուստաալիքի նյութերի
«Discovery Channel»
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2 «Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59158_6681525.jpg)
Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման...
![](images/calendar.png)
![Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում](up/article/small/file_59180_7736202.jpg)
Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու...
![](images/calendar.png)
![Յոգա. Սալուտեմ ամսագիր №2 Յոգա. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59181_4118140.jpg)
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
![](images/calendar.png)
![Պաղպաղակի ստեղծման պատմությունից, որտեղ դեր ունեն նաև հայերը. Սալուտեմ ամսագիր №2 Պաղպաղակի ստեղծման պատմությունից, որտեղ դեր ունեն նաև հայերը. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59179_9722814.jpg)
Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում...
![](images/calendar.png)
![«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2 «Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59178_1044895.jpg)
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
![](images/calendar.png)
![«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2 «Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59155_4889150.jpg)
Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը...
![](images/calendar.png)
![Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2 Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59182_902889.jpg)
Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...
![](images/calendar.png)
![Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2 Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59161_7408152.jpg)
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
![](images/calendar.png)
![«...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2 «...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59157_6481249.jpg)
Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ...
![](images/calendar.png)
![«Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2 «Բժշկի ուղին սրտի կանչով եմ ընտրել». Սամսոն Խաչատրյան. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59159_6765448.jpg)
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը.:...
![](images/calendar.png)
![Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2 Աշխատանքային գործընկերներից՝ մարտական ընկերներ. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59146_4605433.jpg)
«Ավագյան» բժշկական կենտրոնի 4 բժիշկ պատահաբար գործընկերներ դարձան նաև հոսպիտալում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե բոլոր բուժհաստատությունները և բուժաշխատողների...
![](images/calendar.png)
![Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2 Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59154_1646731.jpg)
Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ...
![](images/calendar.png)
![Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2 Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59156_3335756.jpg)
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն